«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Մարդ, որ լեռների պես էր կանգնում՝ անսասան ու լուռ

Մարդ, որ լեռների պես էր կանգնում՝ անսասան ու լուռ
10.10.2026 | 11:07

Արայիկ Խանդոյան-Միայնակ Գայլ

Նա չէր խոսում իր սխրանքների մասին, որովհետև սխրանքն իր շնչի պես բնական էր։
Նա փառք չէր որոնում, չէր սպասում շնորհակալության։
Նա ուղղակի ապրում էր իր հողի ու իր լեռների կանչով։
Երբ ուրիշները նայում էին երկնքին ու հարցնում՝ «Ովքե՞ր պիտի մեզ պաշտպանեն», նա արդեն այնտեղ էր՝ սահմանին, խրամատում, լռության մեջ, որտեղ խոսքեր պետք չէին, այլ պետք էր սիրտ։
Միայնակ էր, բայց երբեք՝ մենակ։
Նա Արցախում էր՝ իր եղբայրների կողքին, Արցախի կողքին՝ ինչպես կանգնում են լեռները՝ իրենց արմատներով։
Նա կռվում էր ոչ թե խոսքով, այլ սրտով՝ իր հողի, իր ժողովրդի, իր հավատքի համար։
Նա անցավ կյանքի իր ճանապարհն առանց դիմակի, առանց հաշվարկի։
Հասարակ զինվոր, բայց հոգով՝ լեռ։
Երբ կյանքը փորձում էր կոտրել, նա նորից կանգնում էր՝ իր եղբայրների հիշատակով, իր ժողովրդի հավատով։
Արայիկ Խանդոյանը չմահացավ։
Նա դարձավ պատմության լռության մեջ մի ձայն, որ հնչում է ամեն անգամ, երբ մի սիրտ դեռ սիրում է այս հողը։
Հավերժ հիշատակ։
Նրա կանչը դեռ լսվում է։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Դիտվել է՝ 5665

Մեկնաբանություններ